Posted in Հայրենագիտություն

Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան

Էրեբունի թանգարան գնալը շատ հետաքրքիր էր։ Այնտեղ կային հետաքրքիր իրեր,  օրինակ՝ կարասներ, որ շատ հին էին և հնում դրանց մեջ լցրել են գինի։ Գինու կարասների վրա նշաններ էին նկարում, որ իմանային ինչքան գինի կա կարասի մեջ։ Գինին պահում էին սառը տեղում։

Հին ժամանակներում հատուկ գունավոր քարեր էին գտնում քարանձավների միջից, որ սիրուն թևնոցներ և վզնոցներ սարքեին իրենց աստվածների համար։

Դուրս եկանք թանգարանից և բարձրացանք դեպի հին թագավորների ամրոցը։

Այնտեղից շատ սիրուն տեսարան էր բացվում։

Թողնել մեկնաբանություն